Այսօր Բրյուսելում կմեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, սպասվում Է դաշինքի բոլոր 29 մասնակից երկրների ղեկավարների մասնակցությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի առաջնորդները որոշումներ կկայացնեն ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանական ծախսերի և այլ հարցերի շուրջ։
Գագաթնաժողովի առաջին օրը դաշինքի անդամները քննարկելու են պաշտպանության ոլորտի ծախսերի բաշխման հարցերը: 2014 թվականին ՆԱՏՕ-ի անդամները համաձայնել են ավելացնել ծախսերի մի մասը, որը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը։
«Այս տարի մենք ակնկալում ենք, որ դաշինքի 8 երկրներ ևս պաշտպանության ծախսերը կավելացնեն: Համեմատության համար, 2014 թ. դաշինքի միայն երեք անդամներն են բավարարել այս որոշումը», — հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Գագաթնաժողովի երկրորդ օրը՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի ղեկավարները կհանդիպեն Վրաստանի և Ուկրաինայի նախագահների հետ:
Հատկանշական է, որ սա ՆԱՏՕ-ի 29-րդ, իսկ Բրյուսելում անցկացվող 7-րդ գագաթնաժողովն է: ՆԱՏՕ-ի 2018 թվականի գագաթնաժողովը առաջին անգամ կանցկացվի ՆԱՏՕ-ի նոր շտաբում: Դրան մասնակցելու են դաշինքի 29 անդամներ և ՆԱՏՕ-ի 20 գործընկեր երկրների ներկայացուցիչներ: