«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Օթար Կախիձեն հայտարարել է, որ կառավարությունում ընթացող փոփոխությունները որևէ կերպ չեն կարող դրական ազդեցություն ունենալ։
«Եվրոպական Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ու կարևորություն չունեն, թե Իվանիշվիլիի թիմում ինչ փոփոխություններ կլինեն՝ կմիացվեն նախարարություններ, ինչ-որ նախարարի, կամ մեկի տեղակալին կազատեն: Սա, ցավոք, չի փոխում մեր քաղաքացիների սոցիալական վիճակը»,-հայտարարել է Օթար Կախիձեն: