Թբիլիսիի ավագանու անդամ ընդդիմադիր պատգամավորները պահանջում են սահմանափակել քաղաքապետի լիազորությունները:
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը մասնավորապես գտնում է, որ քաղաքի ղեկավարին պետք է զրկել շինարարության հետ կապված որոշումներ կայացնելու հնարավորությունից: Կուսակցության անդամները պնդում են, որ դրանով մայրաքաղաքը կխուսափի քաոտիկ շինարարությունից:
«Մինչ գլխավոր ծրագրի ընդունումը համապատասխան ակտերում փոփոխություններ պետք է ընդունվեն, որպեսզի մեկընդմիշտ սահմանափակվի գործակիցների վաճառքի վնասակար պրակտիկան և այնպիսի գոտիների հանձնումը, որտեղ հնարավոր կլինի եռահարկ շինության փոխարեն 103 հարկանի շենք կառուցել»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժումից» ավագանու պատգամավոր Իրակլի Նադիրաձեն: