Վրացական համուհոտ․ «Արտադրիր Վրաստանում»-ը հայրենական արտադրանքը ճանաչելի է դարձնում (Լուսանկարներ և տեսանյութ)

Վրացական արտադրանքի տարածումը կառավարության «Արտադրիր Վրաստանում» ծրագրի հիմնական նպատակներից է:

Քարոզարշավներ, միջոցառումներ, վրացականը ձեռք բերելու կոչեր.. վերջերս մեկնարկել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած ամառային նախագծեր, որոնցից են «Թբիլիսյան շուկա» և «Համեղ շուկա» ծրագրերը: Վերջին նախագծի նպատակն է ցույց տալ այցելուներին իրական վրացական ժառանգության համը:

glxavorԱմեն շաբաթ օր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ներկայացվում է վրացական արտադրանք։ Ցանկացողները հնարավորություն ունեն համտեսել դրանք, գնել, ծանոթանալ վրացական փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև նորաստեղծ արտադրողների հետ:

Մենք, օրինակ, մեզ համար հայտնաբերեցինք վրացական ավանդական Կախեթիի Գոմբորի գյուղի կերակուրը՝ «Դամբալխաճո»-ն (բորբոսնած կաթնաշոռ): «Գոմբորիի կաթնամթերք» արտադրող կազմակերպության հիմնադիր Լեյլա Ցիբաշվիլին ասում է 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում է հայտնվել՝ «Դամբալխաճո»-ի պատրաստման ու տարածման ավանդույթը, սակայն վրացական շուկայում այն դեռ բավականաչափ տարածում չունի․
bazar6
«Մոտ 2 տարի ծավալած գործունեության շրջանակներում մեր արտադրած կաթնամթերքն իրացնում ենք հիմնականում գյուղում, մեր տարածաշրջանում։ Հիմա մասնակցելով նման նախագծերի, փորձում ենք «Դամբալխաճո»-ն տարածել, հասցնել նաև մայրաքաղաք»

Ցիբաշվիլիի և որդու հիմնադրած արտադրամասի մեծ երազանքն է դուրս գալ միջազգային շուկա, հայտնի դարձնել «Դամբալխաճո»-ն Վրաստանից դուրս: Թբիլիսյան տարածքում «Գոմբորիի կաթնամթերքը» վաճառվում է ռեստորաններին:

«Արտադրիր Վրաստանում» նախագծի շրջանակներում 5 հազար լարի պետական ֆինանսավորում ստանալուց հետո Ցիբաշվիլիների ընտանեկան բիզնեսը շարունակում է զարգանալ:bazar7

Հարկ է նշել, որ արտահանումը «Արտադրիր Վրաստանում»-ի հիմնական ուղղություններից մեկն է։ «Համեղ շուկա»-ին մասնակցում էր նաև «Փերեթա» նորաստեղծ կազմակերպությունը: 3 ընկեր 2 ամիս առաջ որոշել են դիմել ծրագրին՝ վրացական համուհոտը արտերկրում տարածելու նպատակով: Դա անելու համար նրանք ընտրել են տկղեմալին և աջիկան.

«Պտուղը, որից պատրաստում ենք մեր տկղեմալին, աճում է միայն Վանի շրջանի Փերեթա գյուղում, այն առանձնահատուկ համ է տալիս տկղեմալիին։ Կարող եք համտեսել, բայց բաղադրատոմսը չհարցնեք, գաղտնի է (ժպտում է): Արտադրանքը հիմնականում արտահանում ենք Ռուսաստան»bazar2

Ընկերներն այս պահի դրությամբ բացի արտահանումից ծրագրում են մասնակցել  ցուցահանդեսների և թեմատիկ փառատոնների, ասում են՝ «Համեղ շուկայի» նման ծրագրերը նպաստում են իրենց բիզնեսի զարգացմանը:

Կարծիքը կիսում են նաև վրացական գինի, մեղր ու թեյ արտադրող փոքր բիզնեսի ներկայացուցիչները՝ Թբիլիսիի հատկապես զբոսաշրջիկներով լի Շարդենի փողոցի հարակից տարածքում տեղադրված տաղավարներում ներկայացնելով զուտ վրացական ավանդական բաղադրատոմսերով պատրաստված կերակուրներ:

bazar3

bazar4

bazar5

 

Թողնել պատասխան