Թեա Ծուլուկիանին Վրաստանի չհաջողված նախարարներից ամենահայտնին է։ Այսպես է Արդարադատության նախարարին բնութագրել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Սերգի Կապանաձեն:
Խորհրդարանական փոքրամասնության անդամն արձագանքելով տարածված տեղեկատվությանը, ըստ որի, Թեա Ծուլուկիանին նոր կառավարությունում կպահպանի նախարարի պաշտոնը, ասել է․ «Թեա Ծուլուկիանին չհաջողված նախարարներից ամենահայտնին է, սակայն ինչպես երևում է, սա է այն գնահատման չափանիշը , որով ղեկավարվում է Իվանիշվիլին: Նա առաջնորդվում է անձնական հարմարավետությամբ։ Բախտաձեն ևս երկրի կառավարման գործընթացում որևէ մասնակցություն չի ունենալու»:
Նկատենք, որ արդարադատության ոլորտում եղած խնդիրների, հատկապես անչափահասների սպանության գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի աղմկահարույց որոշումից հետո ընդդիմադիրները պահանջում են Ծուլուկիանիի հրաժարականը։