Փետրվարի 1-ից Վրաստանում շրջանառության մեջ են մտնում20 եւ 5 լարի արժողությամբ նոր թղթադրամները: Վրաստանի
Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն,
ավելի ուշ
շրջանառության մեջ կդրվեն նաև 100 լարի արժողությամբ նոր թղթադրամներ: Նոր թղթադրամերի վրա պահպանված է
նախկին տեսքը, սակայն դրանք համալրվել են նոր
տարրերով, որտեղ արտահայտվում է Վրաստանի պատմամշակութային ժառանգությունը:
Փոփոխված են նաև թղթադրամների չափսերը: Դրանք
կրում են ժամանակակից եւ բարձր տեխնոլոգիական
գործընթացների արդյունքում ստացված պաշտպանական
նշաններ, որոնք միևնույն ժամանակ պարզ
են սպառողի համար: Վրաստանի Կենտրոնական բանկի
փոխանցմամբ, առաջիկայում նախատեվում է նաեւ նորացնել 5 եւ 10 լարի արժողությամբ թղթադրամները:
Ի դեպ, այս պահին հին նմուշի թղթադրամները նույնպես
շարունակելու են շրջանառության մեջ լինել:
Նորացված 20, 50 եւ 100 լարի արժողությամբ թղթադրամերի մասին լրացուցիչ
տեղեկատվություն կարելի է ստանալ հատուկ կայքէջում՝
www.ganakhlebulilari.ge հասցեով: