Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնել է Սվանեթի շրջան, որտեղ հուլիսի 5-ին հորդառատ անձրևներից հեղեղվել է Ճուբերի համայնքը (Մեստիայի մունիցիպալիտետ)։ Վարչապետը տեղում ծանոթանում է լեռնային բնակավայրի իրավիճակին և աղետի հետևանքները վերացնելու աշխատանքներին:
Տեղում իրավիճակի մասին վարչապետին զեկուցում է վարչապետի օգնական, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Գիորգի Մղեբրիշվիլին:
Վարչապետի խոսքով, ուղղաթիռից իրավիճակը վերահսկվում է 24-ժամյա ռեժիմով, ջրի մակարդակի բարձրացման դեպքում լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն։