ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի թեմայով առաջին անգամ բարձր մակարդակի հանդիպում տեղի կունենա: Վրաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հանդիպմանը քննարկումներ կլինեն անվտանգության ոլորտի և պաշտպանության բարեփոխումների ուղղությամբ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության մասին:
Հանդիպմանը կքննարկվի նաև Սև ծովի անվտանգության ուժեղացման հարցը և վրացական կողմը կբարձրացնի նաև Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքների հարցը: Հանդիպմանը Վրաստանը կմասնակցի Ուկրաինայի հետ մեկտեղ:
«Սա ՆԱՏՕ-ի ռազմավարության դրսևորումն է, որպեսզի Վրաստանն ընկալվի որպես տարածարջանային անվտանգության բաղկացուցիչ մաս, քանի որ ՆԱՏՕ-ի ռազմավարական ուղղության անկյունաքարերից է համագործակցությունը: Մենք այս ֆորմատը կoգտագործենք որպեսզի զրուցենք մեր երկրի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակի և այն փաստացի բռնակցման մասին, որն ուղղված է մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ», — հայտարարել է Դավիթ Զալկալիանին: