Վարորդական իրավունքի 100 բալանոց համակարգի ուժի մեջ մտնելուց մինչև հունիսի 28-ը շնորհված բալերի լրանալու պատճառով վարելու իրավունքը 24 անձի համար 12 ամսով դադարեցվել է, այս մասին գրում է Allnews-ը:
2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի հունիսի 28-ը ներառյալ վարչական իրավախախտման պատճառով 24 վարորդի վարորդական իրավունքի բալերը սպառվել են, որը հանգեցրել է վարելու իրավունքի դադարեցման:
Վարորդները վարելու իրավունքից ամենաշատը զրկվել են՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, ճանապարհային նշանների խախտումների, քարշարկման, ձայնային ազդանշանների և լուսարձակների կանոնների խախտման և բջջային հեռախոս օգտագործելու պատճառով:
Հիշեցնենք, որ վարորդական իրավունքի 100 բալանոց համակարգն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից: Ըստ փոփոխության՝ վարորդներին ամեն տարվա հունվարի 1-ին տրվում է 100 միավոր և տարվա ընթացքում համապատասխան իրավախախտման համար նվազեցվում են միավորները: