Հուլիսի 30-ին «Black Sea Arena» համերգային դահլիճը պաշտոնապես կբացվի Քրիստինա Ագիլերայի համերգով
«Black Sea Arena» համերգասրահը, նույն ինքը «Ուռեկիի համերգային դահլիճը», որը գտնվում է Վրաստանի արևմուտքում, կբացվի Քրիստինա Ագիլերայի համերգով: Այս մասին հայտարարվել է «Քարթու ջգուփ» ընկերության մամուլի ասուլիսի ընթացքում:
Հուլիսի 30-ին, Շեկվեթիլիում գտնվող «Black Sea Arena» համերգասրահում համերգով հանդես կգա համաշխարհային աստղ Քրիստինա Ագիլերան: Համերգին ներկա գտնվելու հնարավորություն կունենա մինչև 9.500 մարդ:
Երգչուհին հատուկ ժամանում է «Black Sea Arena»-ի բացման պաշտոնական արարողության համար, որի ընթացքում Ագիլերան կկատարի իր հայտնի հիթերը:
Քրիստինա Ագիլերայի համերգի տոմսերը հնարավոր է գնել առցանց ռեժիմով հուլիսի 12-ից` այցելելով «www.tkt.ge» կայք: