Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կհանդիպեն Ուկրաինայի և Վրաստանի նախագահների հետ։
«Հուլիսի 12-ին պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի նիստը, որին կմասնակցեն նաև Վրաստանի և Ուկրաինայի նախագահները»,- ասվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ծրագրում:
Հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները միասնական հայտարարություններ կանեն: