Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հատուկ հայտարարություն է տարածել Աջարիայի ծովափնյա հատվածներում հանգստացողների համար:
«Այսօր՝ հուլիսի 4-ին Սև ծովի ափին 3-4 մագնիտուդով փոթորիկ է սպասվում, որի պատճառով արգելվում է ծովում լողալ: Ուշադրություն դարձրեք բոլոր նշաններին։ Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները», — ասվում է ծառայության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջին 5 ժամվա ընթացքում փոթորիկի պատճառով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները արդեն 4 քաղաքացու կյանք են փրկել, այդ թվում՝ մեկ երեխայի: