Ռուսաստանի ԱԽ-ի քարտուղարի տեղակալը Հարավային Օսիայում է

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը երկօրյա այցով գտնվում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում: Այցի շրջանակներում Նուրգալիևը հանդիպել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:

Հանդիպմանը Ռաշիդ Նուրգալիևը նշել է, որ «Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ ծանրաբեռնված ծրագրեր ունեն առաջիկա երկու տարիների համար»:

«Կան հարցեր, որոնց քննարկումը անհրաժեշտ է անվտանգության խորհրդի միջոցով, այդ թվում դաշինքի համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են իրավապահ կառույցներին»,-ընդգծել է Բիբիլովը:

Իր հերթին Ռաշիդ Նուրգալիևը նշել է, որ կքննարկվի մաքսային մարմինների ինտեգրման հարցը և տարանցիկ միջանցք ստեղծելու հնարավորությունը:

Թողնել պատասխան