Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին անդրադառնալով ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կիրառման այս փուլին, խիստ կարևորել է վրացական ապրանքերի որակը։
Նա նշել է, որ վրացական արտադրանքը պետք է մրցունակ լինի եվրոպական շուկայում։
«Այսօր, երբ մենք հնարավորություն ունենք ազատ առևտուր անել ԵՄ-ի հետ, անհրաժեշտ է ունենալ մրցունակ, որակյալ արտադրանք։ Դա անելու համար ԵՄ-ն Վրաստանին ոչ միայն ֆինանսական օգնություն է ցույց տալիս, գյուղատնտեսական մթերքների զարգացման համար հատկացնելով 180 մլն եվրո, այլ նաև տեխնիկապես է աջակցում»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Դավիթաշվիլին: