Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական ազգային գործակալությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից հուլիսի 4-ը Վրաստանում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի:
Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում այս օրերին, հնարավոր է, մինչև 43 աստիճան տաքություն գրանցվի։
Արևմտյան Վրաստանում սպասվում է +32, +37 աստիճան տաքություն:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կլինի +38, +40 աստիճան: