«Միասնական ազգային շարժում» քաղխորհրդի ղեկավար Նիկա Մելիան հարցաքննվում է դատախազությունում, այս մասին հաղորդում է Rustavi2-ը։
Մելիան խորհրդարանի շենքի առջև Զազա Սարալիձեին աջակցող ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար է կանչվել հարցաքննության: Նրան մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ ձերբակալել էին հունիսի 11-ին։
«Հունիսի 11-ին Ռուսթավելիի պողոտայում մի քանի բարձրաստիճան պաշտոնյա հանցագործություն է կատարել: Նրանք անօրինաբար և անհիմն գողանում էին մարդկանց: Ես պարտավոր եմ պաշտպանել ինչպես իմ, այնպես էլ մյուսների իրավունքները: Ոստիկանությունը և Գախարիան չեն կարող ապացուցել, որ ես օրենք եմ խախտել: Հետևաբար, պետք է պատժվեն այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք անօրինաբար, Սահմանադրության խախտմամբ՝ ձերբակալել են խորհրդարանի անդամի,- հայտարարել է Մելիան: