Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար այսուհետ քաղաքացիները քննություն կհանձնեն նախ հատուկ նախատեսված վայրում, այնուհետև քաղաքային երթևեկության մեջ։
«Վարորդական իրավունք ստանալու համար անձը պետք է անցնի տեսական և վերանայված գործնական քննություն: Անվտանգության բարձր մակարդակի պահպանման համար գործնական քննությունը բաժանվելու է երկու փուլի: Առաջին փուլն անցնելու են հատուկ նախատեսված վայրում՝ հաղթահարելով առկա խոչընդոտները: Միայն դրանից հետո պոտենցիալ վարորդը կանցնի երկրորդ փորձը՝ քաղաքային երթևեկության մեջ՝ նշված տարածքն անցնելով նշված ժամկետում», — ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ Զուգդիդի և Փոթի քաղաքների ճանապարհների վերականգնման աշխատանքների պատճառով, այս երկու քաղաքներում վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննության փոփոխությունները ժամանակավորապես չեն իրականացվի: