ԱՄՆ-ը կավելացնի պաշտպանողական զենքի մատակարարումը Վրաստանին և Ուկրաինային՝ հնարավորություն տալով պաշտպանվել «ռուսական ագրեսիայից»:
Այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վես Միտչելը։
«Մենք ռազմական օգնություն ենք ցուցաբերում Վրաստանին եւ Ուկրաինային։ Այս երկրներին Ռուսաստանը վերջին շրջանում սպառնում է ռազմական ուժերի կիրառմամբ: Մենք մատակարարում ենք զենք, որն անհրաժեշտ է պաշտպանության համար: Հանելով նախորդ իշխանությունների կողմից ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում սահմանված արգելքները, հնարավորություն կտանք բարելավվել Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանունակությունը»,-ասել է Միտչելը: