Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան դպրոցի ոստիկան-հսկիչների աշխատանքի վերանայում է նախատեսում: Ջեջելավան խոսել է այս գործառույթը իրականացնողների աշխատանքում փոփոխությունների կարիքի մասին: «Ես դրական եմ վերաբերվում հսկիչների ինստիտուտին` մանդատուրիին, գտնում եմ, որ այն անհրաժեշտ է: Օրինակ Կոմարովում ներկա եմ եղել առաջին մադնատուրիի մուտքին: Նա ոստիկան էր երեխաների համար, ինչը բացասաբար էր նրանց հոգեբանության վրա: Ուսուցիչների եւ դպրոցի տնօրենի համար եւս այս պաշտոնը նվաստացման էլեմենտ ունի: Որքանով ինձ է հայտնի առաջին 20 մանդատուրիները դպրոցների տնօրեններն են եղել»,- հայտարարել է Ջեջելավան:
Նրա խոսքով` այժմ եռակողմ համաձայնագիր կա, ըստ որի հսկիչների գործունեությունը համաձայնեցվում է տնօրենի հետ, եւ նրանք` մանդատուրիները համարվում են կրթօջախի աշխատակազմի անդամ, ինչը` ըստ նախարարի դրական է:
Ջեջելավան հայտարարել է նաեւ, որ չի պատրաստվում վերացնել 12-րդ դասարանը: «Վերջին ժամանակահատվածում որոշ ուսուցիչների կողմից տարածվել է տեղեկատվություն, թե նոր նախարարը պատրաստվում է վերացնել 12-րդ դասարանը: Կփոխվեն որոշ հարցեր` կապված կրթության բովանդակության հետ: Ինչպես արտասահմանում, այնպես էլ մեզ մոտ, տարրական դասարանների աշակերտները սովորում են խաղերի միջոցով, Միջին դպրոցում միայն առաջ են գալիս թվանշանները, եւ ապա միայն երեխաները ավարտում են դպրոցը: Եթե չեն ցանկանում կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում, սա կլինի կրթական գործընթացի ավարտը: Կարծում եմ, որ դպրոցից դեպի ԲՈՒՀ անցումը պետք է լինի 11 եւ 12-րդ դասարաններում, սակայն մեր դեպքում դա մասնավոր ուսուցումն է: Եթե բարձրացնենք ուսուցման մակարդակը, հույս ունեմ, որ մասնավոր ուսուցման անհրաժեշտություն չի լինի»,- հայտարարել է Ալեքսանդրե Ջեջելավան: Նրա խոսքով` գործընթացը երկարաժամկետ է եւ ապագա 2 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվի: