Իսպանիայի Կատալոնիա քաղաքում հայկական հանցավոր խմբի դեմ լայնածավալ գործողություն է իրականացվում, գրում է վրացական interpressnews լրատվականը՝ հղվելով Կատալոնիայի ոստիկանության տեղեկատվության վրա:
«Մենք այս պահին աշխատում ենք այսպես կոչված հայկական հանցավոր խմբավորման վնասազերծման ուղղությամ: Խմբի գործունեությունը կապված է թմրանյութերի շրջանառության, զենքի առևտրի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման և Եվրոպայում անշարժ գույքի հետ կապված այլ հանցագործությունների հետ»,-հայտարարել է Կատալոնիայի ոստիկանության մամլո ծառայությունը:
Իսպանիայի լրատվամիջոցների տեղեկություններով, իրավապահները խմբի անդամներին հայտնաբերելու համար հետաքննություն են իրականացնում Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետայում և այլ քաղաքներում:
Ըստ առկա տեղեկատվության, խոսքը 100 մարդու մասին է: