Եվրամիության 9 երկրի պաշտպանության նախարարները Լյուքսեմբուրգում ստորագրել են արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը։
Միասնական ուժերի ստեղծման նախաձեռնության հեղինակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ Եվրոպական արագ արձագանքման հավաքական ուժերը ճգնաժամային իրավիճակներում ձեռնամուխ կլինեն Եվրոպայի սահմանների մոտ արագ տեղաբաշխմանը։
Համաձայնագիրը ստորագրել են Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Էստոնիան, Իսպանիան և Պորտուգալիան:
Մեծ Բրիտանիան թեև դուրս է եկել ԵՄ-ից, սակայն, Եվրոպայի պաշտպանական գործում ներգրավվածություն է ունենալու։