Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վերջին 6 ամիսների ընթացքում թմրանյութ իրացնող 72 անձի է ձերբակալել: Այս մասին այսօր տեղեկացրել է ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի գլխավոր վարչության պետ Մամուկա Ճելիձեն:
Ըստ նրա տեղեկատվության՝ վերջին 6 ամիսների ընթացքում առգրավվել է 13 կիլոգրամ հերոին, 7000 հաբ «սուբուտեքս» և «սուբոքսին», 1 կգ 300 գրամ «կոկային», մոտ 2 կգ «ՄԴՄԱ», 650 գրամ նոր հոգեակտիվ դեղ և մոտ 1 կգ հոգեակտիվ նյութեր: