Գերմանիայի փախստականների և միգրանտների դաշնային գրասենյակի (BAMF) վիճակագրության համաձայն՝ 2018 թ․ մայիս ամսվա ընթացքում Վրաստանից ապաստան հայցողների քանակը նվազել է: «Բիզնեսպրեսնյուս» լրատվականի հաղորդմամբ՝ BAMF-ի վիճակագրության տվյալներով, եթե 2018 թ․ ապրիլին Գերմանիայում փախստականի կարգավիճակ մինչև 700 վրացի է խնդրել, մայիսին այս թիվն իջել է մինչև 176-ի:
Ինչ վերաբերում է 2018 թ․ հունվար-մայիս ամիսների վիճակագրությանը, ապա BAMF-ի տեղեկատվությամբ՝ 5 ամսվա ընթացքում փախստականների կարգավիճակ հայցել է Վրաստանի 2 263 քաղաքացի, ինչն ամբողջական ցուցանիշի 3.3 տոկոսն է կազմում:
5 ամսվա ընթացքում Գերմանիայում ապաստան է հայցել 68 368 օտարերկրացի, որից 17 587-ը եղել են Սիրիայի, 6 900-ը՝ Իրաքի, 4794-ը՝ Նիգերիայի քաղաքացիներ: