Մեկնարկել է միասնական պետական քննությունների ստուգման գործընթացը:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը: Քննությունների ստուգուման գործընթացը ընթանում է քննություններին զուգահեռ: Առաջինը սկսվել են վրացերեն լեզվի եւ գրականության քննությունների ստուգմամբ: Դրանք ստուգվում են Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի մասնագետների կողմից ստեղծված համակարգչային ծրագրով: Էլեկտորային գործընթացը ամբողջովին բացառում է աշխատանքի հեղինակի բացահայտումը:
Յուրաքանչյուր վարժություն ստուգում է երկու մասնագետ: Այն դեպքում, եթե նրանց գնահատման արդյունքները չեն համընկնում, աշխատանքն ուղարկվում է 3-րդ մասնագետին: Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը արդյունքների փուլային տարբերակով հրապարակումը կմեկնարկի հուլիսի վերջից: Արդյունքների հետ մեկտեղ, դիմորդներն իրենց աշխատանքի էկեկտրոնային տարբերակին ևս ծանոթանալու հնարավորություն կունենան: