«Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը» կքննարկվի կառավարության հենց առաջին նիստում», — Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն այսպես է պատասխանել «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիորգի Կանդելակիի համապատասխան հարցին:
Հիշեցնենք, որ կառավարությունը մինչև 2018թ-ի հունիսի 15-ը պետք է ներկայացներ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանությանն, առևանգմանը, կտտանքներին մասնակից և այդ հանցագործությունները կոծկելու մասնակիցների ցուցակ, որը ստացել է «Օթխոզորիա—Տատունաշվիլի ցուցակ» անվանումը։
Բախտաձեին իրավաբանները տեղեկացրել են, որ ժամկետների հետաձգումը կապված է եղել կառավարության պասիվ գործունեության հետ։
«Կառավարության հենց առաջին նիստում էլ տեղի կունենա այդ փաստաթղթի ընդունումը, ստորագրումը և բոլոր հարկավոր գործընթացների կատարումը: Ինչ վերաբերում է խորհրդակցություններին, ապա մենք կշարունակենք խորհրդակցել մեր բարեկամ երկրների հետ՝ այս ցուցակին տալով որոշակի ուժ», — ասել է Բախտաձեն: