Հարավային Կովկասի երկրներ է այցելում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դեսպանների պատվիրակությունը։ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՀԿ-ի 25 մշտական ներկայացուցիչներ, Հարավային Կովկասի երեք երկրներում կլինի հունիսի 18-22-ը։
«Պատվիրակությունը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: ԵԱՀԿ համանախագահող երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի առաջնորդներին»,- ասված է հաղորդագրությունում:
Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան նաև երեք երկրների օրենսդիր մարմինների խոսնակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցի նպատակը դեսպանների կողմից ԵԱՀԿ-ի պարտականությունների և սկզբունքների համապատասխան հիշյալ երկրների կայունության, խաղաղության և բարգավաճման, ինչպես նաև հարավկովկասյան երկրներում ԵԱՀԿ-ի անցյալի, ներկայի և ապագայի աջակցության հաստատումն է։
Պատվիրակության անդամները տեղում կծանոթանան առկա իրավիճակին՝ հաղորդագրություններ փոխանցելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին: