Օզուրգեթիում ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել․ ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում

Վրաստանի արևմուտքում գտնվող Օզուրգեթի քաղաքում ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել։ Այս մասին հաղորդում է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ նշելով, որ պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից կազմակերպվող հանրահավաքն է։

Ընդդիմադիրները, որ հավաքվել են Օզուրգեթիի քաղաքապետարանի մոտ, պահանջում են պատասխանատվության ենթարկել մի քանի օր առաջ տեղի սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Բեսո Քաթամաձեին ծեծի ենթարկած անձանց:

Վերջինիս վրա հարձակում գործած Տարիել Արոշիձեին Օզուրգեթիի շրջանային դատարանը  տուգանել է ընդամենը 5000 լարիով:

Օզուրգեթիում են նաև ՄԱՇ-ի առաջնորդները։

Թողնել պատասխան