Հունիսի 12-ից օգոստոսի 15-ը Թբիլիսիի բոլոր շրջաններում կգործի Terabank Tera Bike ամառային քարոզարշավը: «Ով է ասել, թե Թբիլիսին նախատեսված չէ հեծանիվ վարելու համար» հարցադրումը դարձել է քարոզարշավի կարգախոսը: Terabank-ի մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Սալոմե Քոքոսաձեն ասում է, որ քարոզարշավը նպատակ ունի աջակցել առողջ ապրելակերպ վարող և հեծանիվ սիրող մարդկանց։
Քարոզարշավի շրջանակներում ցանկացած քաղաքացի՝ բաժանորդագրվելով բանկին, հնարավորություն է ստանում անվճար օգտվել Թբիլիսիում Terabank-ի 5 մասնաճյուղերի հարակից տարածքներում գտնվող հատուկ կայանատեղիների հեծանիվներից: Դրա համար հարկավոր է բանկի տրամադրած քարտը մոտեցնել հատուկ սարքին, այնուհետև օգտատիրոջ հեռախոսին հաղորդագրության տեսքով կուղարկվի գաղտնաբառը, որը մուտքագրելուց հետո հեծանիվը կարելի է վերցնել և անվճար վարել մայրաքաղաքում:
Terabank-ը քարոզարշավ սկսելուց առաջ փորձառու հեծանվորդների հետ գծել է հեծանվով քաղաքում անվտանգ տեղաշարժվելու քարտեզ, որի վրա նշված է նաև՝ ինչպես տեղափոխվել մեկ մասնաճյուղից մյուսը:
Հեծանիվների կայանատեղիները տեղակայված են Terabank-ի մասնաճյուղերի հարակից տարածքներում՝ Իլիա Ճավճավաձե պողոտայի 43, Պեկինի փողոցի 24, Դավիթ Աղմաշենեբելի 48 և Ակակի Ծերեթելի 60 հասցեներում: