Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին կալանքից ազատելու նպատակով պահանջում է հետաքննություն սկսել:
Լոմջարիան այս մասին ասել է Առաջին ալիքի եթերում՝ հավելելով, որ պետությունը պետք է հետաքննի, թե ով և ուր է տարել Մերաբիշվիլիին:
«Բազմիցս նշել եմ, որ հարկավոր է, ոչ միայն վերանայել հետաքննությունը, այլ զուգահեռաբար անել ամեն ինչ , որպեսզի հասկանալ՝ ով և ինչ դեր է ունեցել գործընթացում: Կարևոր է իմանալ նաև, թե նրանց ինչն է ստիպել ներգրավվել դրանում»,-հայտարարել է Լոմջարիան: