Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է արտահերթ մամուլի ասուլիսի ընթացքում: Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է տնտեսական ոլորտում արձանագրած հաջողությունների մասին:
«Այսօր այն պահն է, երբ խորհրդարանի ղեկավարին պետք է նոր թիմ ձևավորելու հնարավորություն տրվի՝ ելնելով նրանց հայացքներից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նա տնտեսական ոլորտում անցկացրած կարևոր որոշումներն է թվարկել, այդ թվում՝ վերաֆինանսավորման դրույքի չափավոր աճ, պարտքերի կուտակման ուղղությամբ արված քայլեր:
Դեռ նախօրեին իշխող «Վրացական երազանքի» գրասենյակում արտահերթ նիստի ավարտից հետո, կուսակցության բոլոր անդամները հերքում էին վարչապետի հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Այսօր առավոտյան խորհրդարանի որոշ անդամներ կոչ արեցին վարչապետին թողնել պաշտոնը:
Կվիրիկաշվիլիի հեռացումը պաշտոնից ենթադրում է կառավարության լուծարում: Խորհրդարանական մեծամասնությունը նախագահին նոր կառավարական կազմը կներկայացնի 7 օրվա ընթացքում: Նախագահն իր հերթին պետք է ներկայացնի կառավարության կազմը խորհրդարանին: