2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 24.5 տոկոսով:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը արտաքին առևտրի վերաբերյալ նախնական թվեր է հրապարակել, որոնց համաձայն, 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտուրը կազմել է 4, 894.8 միլիոն ԱՄՆ դոլար: Այստեղից արտահանումը կազմել է 1, 284.7 միլիոն ԱՄՆ դոլար (նախորդ տարվանից ավել է 28 տոկոսով), իսկ ներկրումը՝ 3, 610.1 միլիոն ԱՄՆ դոլար (նախորդ տարվանից ավել է 23.3 տոկոսով):
Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն հունիսի 19-ին: