«Կապ չունի՝ «Վրացական երազանք»-ի անդամ է, թե ոչ: Օրենքը խախտողը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- անդրադառնալով Մառնեուլիի քաղաքապետի ձերբակալմանը՝ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ես նույնպես լրատվամիջոցներից եմ իմացել միջադեպի մասին և գործին լավ ծանոթանալու հնարավորություն չեմ ունեցել: Սակայն, կապ չունի՝ «Վրացական երազանքի» անդամ է, մեր թիմակիցն է, թե ոչ: Օրենքը խախտողը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Մեզ համար կարևորը օրենքն է և արտոնյալներ չեն կարող լինել և չեն լինելու»,- հայտարարել է Կալաձեն: