Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքի կառավարման նիստի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կներկայացնեն տրանսպորտային նոր քաղաքականությունը։
«Էկոլոգիական իրավիճակի բարելավման համար կարևոր են նաև տրանսպորտային որոշակի սահմանափակումները: Մենք պետք է իրականացնենք տարբեր ծրագրեր: Առաջին հերթին պետք է փոխվեն դեղին ավտոբուսները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում օդի աղտոտման առումով: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև միկրոավտոբուսների և հին մեքենաների արտանետումները: Առաջիկայում կներկայացնենք տրանսպորտային քաղաքականությունը և թե կոնկրետ ինչ քայլեր պետք է արվեն այս խնդիրները լուծելու համար»,- ասել է Կալաձեն: