Ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները հետախուզական գործողությունների արդյունքում, հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով, ձերբակալել են Սագարեջոյի մունիցիպալիտետի անդամ Կոնստանտինե Ղ.-ին և անտառի ազգային գործակալության աշխատակից Գելա Մ.-ին։ Այս մասին interpressnews լրատվականին տեղեկացրել են ԱԱԾ-ից:
Ըստ տեղեկատվության, հետաքննությունը հաստատել է, որ նշված անձինք Սագարեջոյի մունիցիպալիտետի Ուջարմա գյուղի տարածքում գտնվող պետությանը պատկանող 14 հա հողի և այնտեղ գտնվող լճի երկարաժամկետ վարձակալության տալու նպատակով 280 000 ԱՄՆ դոլար են պահանջել:
Հետաքննչական կոմիտեի տեղեկությամբ, ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները Կոնստանտինե Ղ.-ին և Գելա Մ.-ին ձերբակալել են պահանջված կաշառքի մի մասը՝ 30 000 ԱՄՆ դոլարը վերցնելու դեպքի առնչությամբ:
Կաշառք վերցնելու համար Վրաստանի քրեական օրենսգիրքը 338-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսում է 11-15 տարի ազատազրկում: