«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները հանդիպել են Վրաստանի ֆինանսների փոխնախարարին: Նախարարության ներկայացուցիչն ընդդիմադիր գործիչներին է ներկայացրել 2017 թվականի պետական բյուջեից կատարված ծախսերը:
ՄԱՇ-ի պատգամավորների կարծիքով գումարը ոչ խելամիտ ձևով է ծախսվել:
Բյուջետային գործընթացներն իրականացվել են մի շարք խախտումներով, ինչը նպաստել է լարիի արժեզրկմանն ու առաջացրել այլ մակրոտնտեսական խնդիրներ։ Ընդդիմադիր գործիչների քննադատության հետ չի համաձայնել փոխնախարարը: Նրա կարծիքով 2017 թվականի բյուջեն «գրեթե անթերի է իրականացվել»: Տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը: