Խելվաչաուրիի շրջանի Աճարիսծղալի գետում Ռաֆթինգի ժամանակ 4 զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների վերահսկման ծառայությունը: Դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ, ինչպես նաև իրավապահներ:
Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառել):
Ինտերպրեսնյուս լրատվականի տեղեկատվության համաձայն՝ զբոսաշրջիկները, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի քաղաքացիներ են եղել: