Վրաստանի Գորի քաղաքի հագուստի խանութներից մեկում գողություն է կատարվել: Դեպքը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հունիսի 7-ի գիշերը: Տեղեկացնում է Imedinews լրատվականը:
Դեպքի վայր են ժամանել իրավապահները: Ինչպես պարզ է դարձել, գողացել են միայն պարտքերի տետրը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Բ կետով (գողություն):