ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Թբիլիսի: Օդանվակայանում նրան դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն, Վրաստանում ԱՄՆ դեպսան Յան Կելլին:
Մեկօրյա այցի շրջանակներում նախատեսվում են պետքարտուղարի հանդիպումները վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և արտգործանապարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Ջոն Քերրին հանդիպելու է նաեւ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ջոն Քերրին վերջին անգամ Վրաստանում է եղել 2008 թվականին` սենատորի կարգավիճակում:
Լուսանկարը` Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ֆեյսբուքյան էջից