«Էլեկտրաէներգիայի առկա ռեսուրսներով այսօր մենք լիովին ապահովում ենք պահանջը, նաև արտահանում ենք»,- այս մասին ասել է առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Թումսիշվիլին:
Նրա խոսքով՝ 2019 թվականի սկզբին Էնգուրիի ՀԷԿ-ը երեք ամսով կդադարի աշխատել և շատ կարևոր աշխատանքներ կիրականացվեն:
«Էնգուրիի ՀԷԿ-ում տեղի է ունեցել վթար, որի նմանը վերջին 20 տարվա ընթացքում չի եղել: Ինչ վերաբերում է Էնգուրի ՀԷԿ-ի վերականգնողական աշխատանքներին՝ դրանք մշտապես իրականացվում են՝ այդ թվում դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Երեք ամսով ՀԷԿ-ի աշխատանքների դադարեցումն ամբողջությամբ տրամաբանական է, համաձայնեցված ծրագիր է և այս տարի նույնպես մենք կատարում ենք վերականգնողական աշխատանքներ»,- ասել է Դիմիտրի Քումսիշվիլին: