Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) ներքին գործերի նախարարությանը Եվրամիություն կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակներում 540 համակարգիչ է հատկացրել: Տեղեկությունը տարածել է ՆԳՆ-ն:
Նշվում է, որ սարքավորումները կարևոր են ոստիկանության վերլուծական գործունեության հետագա զարգացման համար: Սարքավորումները կօգնեն ոստիկաններին դեպքի վայրից կարճ ժամանակում կապ հաստատել և փոխանակել միջադեպի մասին տեղեկություններ:
ՆԳՆ-ից հայտնել են, որ վերլուծության վրա հիմնված գործողությունները ոստիկանության առաջնահերթ ուղղություններից են: Այն նպատակ ունի վերլուծության միասնական համակարգի ստեղծում, որը կապահովի ռիսկերի, վտանգների և հանցագործությունների միտումների գնահատում: