Վրացական Rustavi2 հեռուստաընկերությունը հայտնում է, որ Երևանում ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականն են պահանջում:
Մի քանի տասնյակ մարդ, որոնց թվում նաև հոգևորականներ, Երևանի կենտրոնում բողոքի երթ են կազմակերպել: Ակցիայի մասնակիցները ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին կոչ են անում, սեփական կամքով գերագույն հոգևոր կոչումից հրաժարվել:
«Հայկական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, կաթողիկոսը ակցիայի մասնակիցներին առաջարկել է հանդիպել Էջմիածնի վանական համալիրում, որտեղ նա պահանջները անձամբ կլսի: Գարեգին երկրորդը հայ առաքելական եկեղեցին գլխավորում է 1999 թվականից»,- փոխանցում է Rustavi2-ը: