Վրաստան-Հայաստանի սահմանից 26 կմ հեռավորության վրա ևս մեկ երկրաշարժ է արձանագրվել: Երկրագունդն ուսումնասիրող գիտնականների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, Թբիլիսիի ժամանակով ժամը 17:07-ին Հայաստանում, Վրաստան-Հայաստանի սահմանից 26կմ հեռավորության վրա արձանագրվել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Հայաստան-Վրաստանի սահմանին ևս մեկ երկրաշարժ արձանագրվել է նաև այսօր՝ հունիսի 6-ի առավոտյան ժամը 07:58-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3.9 մագնիտուդ է կազմել:
Հիշեցնենք, ևս մեկ երկրաշարժ արձանագրվել է նախօրեին 22:40-ին, Վրաստան-Ադրբեջանի սահմանից 28 կմ հեռավորության վրա: