Վրաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Խորավայի փողոցում դպրոցականների սպանության գործով ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։
Հանձնաժողովի ստեղծմանը կողմ է արտահայտվել 95 պատգամավոր: Մինչ այդ 91 կողմ ձայներով հանձնաժողովի նախագահ է ընտրվել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգի Կապանաձեն:
17 անդամ ունեցող հանձնաժողովում մեծամասնություն է կազմում «Եվրոպական Վրաստան» խմբակցությունը՝ 9 ներկայացուցիչ, իշխող «Վրացական երազանք»-ը ունի 6 պատգամավոր: Հանձնաժողովի կազմում են «Հայրենասերների դաշինք»-ից Ադա Մարշանիան և անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին: