Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցությունը պահանջում է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը:
Երեկ տեղի է ունեցել կուսակցության համագումարը, որին մասնակցել է ավելի քան 600 ներկայացուցիչ: «Ամցախարա»-ի քաղխորհրդի ղեկավար Ալխաս Կվիցինիայի հայտարարությամբ, Աբխազիայում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է: Իշխանությունը վատթարացել է, իսկ հասարակությունը պառակտված է, ինչի պատասխանատվությունը կրելու է Խաջիմբայի իշխանությունը:
Համագումարին ընդունվել է բանաձև, որում ասվում է, որ Խաջիմբայի անիրազեկ գործունեությունը պետականության կորստի վտանգ է ստեղծում: «Ամցախարա»-ի գնահատմամբ, ռազմավարական նշանակության խնդիրների լուծման և երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ռաուլ Խաջիմբան իր կամքով հրաժարական տա, հակառակ դեպքում կուսակցությունը սպառնում է բողոքի բազմամարդ ակցիաներ սկսել:
Նյութի աղբյուրը՝ imedinews.ge