Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ-ն) պատրաստվում է Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթնաժողովին, որին ընդառաջ հունիսի 7-ին կհանդիպեն ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը վրաստանյան Rustavi 2 հեռուստաընկերության հետ զրույցում ընդգծել է Վրաստանի ձեռքբերումները:
«Վրաստանը հաստատեց, որ ՆԱՏՕ-ի ուժեղ և հուսալի գործընկերն է, ինչը մենք բարձր ենք գնահատում: Ձեր երկիրը ձգտում է հասնել ՆԱՏՕ-ի անդամակցությանը՝ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր իրականացնելով։ Ես հուսով եմ, որ գագաթնաժողովին նկատի են առնվելու այդ ջանքերը, խոսվելու է, թե դեպի ուր ենք շարժվում»,- ասել է քարտուղարի տեղակալը:
Նկատենք, որ օրեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն։