Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վրաստանը ներկայացնող ըմբիշներ Նուգզար Ծուրծումիան և Ռամազ Պատարիձեն երկու ոսկե մեդալ են նվաճել:
Այս օրերին Ստամբուլի «Bagcilar» մարզահամալիրում ընթանում է մինչև 23 տարեկան մարզիկների ազատ, հունահռոմեական և կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ծանր քաշային կարգում, վրացի ըմբիշ Ռամազ Պատարիձեն եզրափակչում պարտության է մատնել թուրք Օսման Յըլդիրիմին: Պատարիձեն հաղթել է 2-0 հաշվով՝ հինգերորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:
Բացի այդ, Նուգզար Ծուրծումիան (55 կգ) նույնպես արժանացել է ոսկե մեդալի: Նա հաղթել է Էռկեմ Օզթյուրքին՝ 11-8 հաշվով նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: