Վրաստանի քաղաքացիները ազարտային խաղերի համար ավելի շատ գումար են ծախսում, քան սնվելու։ Հաղորդում է Business News լրատվականը՝ հղվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության վրա։
2017 թվականին խաղատների բիզնեսի շրջանառությունը կազմել է 5,650 մլրդ լարի, ինչը սուպերմարկետների դրամական շրջանառությունից ավելի է 1,6 մլրդ, իսկ ռեստորանների և հյուրանոցների շրջանառությունից՝ 4,1 մլրդ լարիով: