Վրաստանի խորհրդարանը ընթացիկ շաբաթվա ընթացքում արտահերթ նիստ կգումարի: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ հարցով օրենսդիրը այսօր կդիմի երկրի նախագահին:
Արտահերթ նիստի օրակարգում Խորավայի փողոցում անցյալ տարի սպանված դպրոցականների գործով քննչական հանձնաժողովում քննարկելիք հարցերն են: Կոբախիձեի փոխանցմամբ, հանձնաժողովում «Եվրոպական Վրաստան»-ը մեծամասնություն կկազմի:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել աղմկահարույց սպանության գործով քննչական հանձնաժողով ստեղծելու առաջարկին։
Նիստը, հավանաբար, տեղի կունենա չորեքշաբթի օրը, գրում է imedinews-ը։