Հուլիսի 5-6-ը ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը` Թբիլիսի եւ Բաթումի քաղաքների միջեւ:
«Վրացական երկաթուղիներ» ընկերությունից հայտնել են, որ երթեւեկության սահմանափակումները պայմանավորված են երկաթգծի վերանորոգման աշխատանքներով: Հուլիսի 6-ին ևս, երկաթուղային երթեւեկությունը նշված հատվածում դադարեցված կլինի` ժամը 08:45-ից մինչեւ 18:15-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից Վրաստանում գործարկվելու են շվեցարական «Stadlet» ընկերության գնացքները եւ հնարավոր է, որ վերանորոգման աշխատանքները կապված են հենց դրա հետ: