«Մեր երկիրը մշտապես աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը՝ Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման վերաբերյալ:
Վրաստանում Թուրքիայի դեսպանատնից Interpressnews-ին տեղեկացրել են, որ Թուրքիան Սիրիայի կողմից՝ Վրաստանից բռնազավթված տարածքների անկախության ճանաչումը որակում է որպես միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումների կոպիտ խախտում:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սիրիան հայտարարել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: